ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում․
«Սիրելի հայրենակիցներ
Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։
Կուսակցության անվանումը լինելու է'
«Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ։
Հիմնադիր Համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,-գրել է նա։