Կարևոր իրադարձություններ

Մեր շախմատիստների հաջողություններն՝ այս տարում (տեսանյութ)

29 Դեկտեմբեր, 2024 13:15
Մեր շախմատիստների հաջողություններն՝ այս տարում (տեսանյութ)

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է մեր հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:
 
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքակամը լավագույն թիմ է ճանաչվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում:
 
Հունիսի 1-14-ը Հնդկաստանում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան փոխչեմպիոններ:
 
Հունիսի 20-ից 28-ը Հունաստանում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն:
 
Թիմի անդամներն էին՝
 
ՄԳ Էմին Օհանյան
 
ՄՎ Արսեն Դավթյան
 
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
 
ՖՎ Էրիկ Գասպարյան
 
ՖՎ Բենիկ Ագասարով:
 
Հուլիսի 19-ից 28-ը Հայաստանում անցկացված Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
 
Օգոստոսի 17-ից 18-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:
 
Օգոստոսի 19-ից 20-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Սոնա Կրկյաշարյանը դարձավ մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոն:
 
Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը դարձավ մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ վարպետի թեկնածու Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
 
Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայում անցկացված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 3-6-րդ:
 
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Աննա Սարգսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա դարձան բրոնզե մեդալակիրներ:
 
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր:

 

Լրահոս

Դիտել ավելին