Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածն իրականացվել է դեկտեմբերի 29-ին:
Reuters-ը գրել է, որ ֆրանսիական ավիահարվածները հաջորդել են Սիրիայում ամերիկյան կողմի նմանատիպ գործողությանը, որի արդյունքում «Իսլամական պետության» հետ կապ ունեցած զինյալներ են չեզոքացվել։