Կարևոր իրադարձություններ

Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից

03 Հունվար, 2025 17:15
Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից

Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից և ստացել այն Տրանսբալկանյան միջանցքով` հայտնել է «Մոլդովագազի» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Չեբանը։

«Ստացված գազի քանակը կազմում է 240 Մվտ/ժ, որը Տրանսբալկանյան միջանցքով տեղափոխվել է Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի տարածքով»,- նշել է պաշտոնյան:

Դեկտեմբերի 16-ից Մոլդովայում գործում է էներգետիկ ոլորտում արտակարգ դրության ռեժիմ: Նման որոշում է կայացվել 2025 թվականի հունվարին երկրում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտի պատճառով, որը կարող է առաջանալ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմաման հետևանքով։

Հունվարի 1-ին հայտնի էր դարձել, որ Մոլդովան էլեկտրաէներգիա է ստանում Ռումինիայից:

 

Լրահոս

Դիտել ավելին