Վարշավան ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները
03 Հունվար, 2025 19:00
Լեհաստանը ներկայացրել է ԵՄ Խորհրդում գործողությունների ծրագիրը, ըստ որի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև Հարավային Կովկասում կայունության հաստատումը:
«Վարշավան ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ Լեհաստանը ջանքեր է գործադրելու այդ թվում Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ: