Այսօր՝ հունվարի 3-ին, տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։
Ինչպես պարզվել է, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դուռը, մտել ներս, ապա մի քանի սենյակներում տակնուվրա են արել իրերը և իրենց հետ տարել են չհրկիզվող պահարանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ընկերությունը վարձակալական հիմունքներով է այդ տարածքում գործունեություն ծավալում և բեռնափոխադրումներ է իրականացնում։