Մայր Աթոռի բակում Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին զորահրամանատար Կարեն Ջիլավյանը (Քյոխ) լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մեր պարտության պատճառներին։
«Մեր փորձությունների ու կորուստների հիմնական պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց, հիմա էլ այդ ամենի պտուղն ենք քաղում։
Չգիտեմ, թե պարտության մեղավորներն ովքեր են։
Պարտության համար ժամանակին վերլուծություն կանեն և գնահատական կտան։ Բոլոր հանգամանքները միանշանակ պարզվելու են ժամանակի ընթացքում, բայց թե երբ, Աստված գիտի», - ասել է զինվորականը։