Կարևոր իրադարձություններ

Նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից. Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

06 Հունվար, 2025 19:53
Նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից. Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Բելառուսի նախագահը ներողություն է խնդրել իրենից։

«Բելառուսի նախագահը Զելենսկիից ներողություն չի խնդրել այն պարզ պատճառով, որ մենք ներողություն խնդրելու ոչինչ չունենք։ Առաջին հերթին այն պատճառով, որ Ուկրաինան, ինչպես հիշում ենք, առաջինն էր, որ պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի դեմ՝ նույնիսկ առաջ անցնելով Ամերիկայից և ամբողջ Արևմուտքից»,- ասել է Էյսմոնտը։

Ինչպես փոխանցում է РБК-ն, ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ 2022 թվականի փետրվարին Լուկաշենկոն իր հետ հեռախոսազրույցում արդարացել էր, որ ինքը կապ չունի ռազմական գործողության հետ։

Ըստ Զելենսկու՝ նա ներողություն է խնդրել Բելառուսի տարածքից Ուկրաինա ռուսական հրթիռների արձակման համար։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին