96 տարեկանում մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը:
Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները:
Ժան Մարի Լը Պենը գլխավորել է «Ազգային ճակատ»-ը 1972-2011 թվականներին։ Նա հինգ անգամ առաջադրվել է նախագահական ընտրություններում և անցել է ընտրությունների երկրորդ փուլ:
2002 թվականին, սակայն պարտվել է Ժակ Շիրակին՝ հավաքելով ձայների 17,8%-ը։
2011 թվականին Լը Պենը կուսակցության ղեկավարումը փոխանցել է դստերը՝ Մարին լը Պենին: 2015-ին նա հեռացվել է «Ազգային ճակատ»-ից։
2018 թվականին կուսակցությունն անվանափոխվել է «Ազգային միավորում»։