Կարևոր իրադարձություններ

Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու ուսանողները կօգտվե՞ն տոմսային համակարգի արտոնություններից

08 Հունվար, 2025 18:42
Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու ուսանողները կօգտվե՞ն տոմսային համակարգի արտոնություններից

Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված է խմբից: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Օրինակ՝ թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, որպեսզի օգտվեն միասնական տոմսային համակարգի առանձին խմբերի համար նախատեսված արտոնություններից:

Ուսանողների դեպքում, քանի որ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, դեռ չես աշխատում, այսինքն՝ աշխարհում տարածված է, որ ուսանողներին ինչ-որ չափի զեղչ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու:

Այսինքն՝ դուք կարող եք ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, ոչ Երևանում, ցանկացած այլ տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում ենք տեղեկատվություն, որ սովորում եք ԵՊՀ-ում, այսինքն՝ Երևանում գտնվող համալսարանում, ձեզ արտոնությունը հասանելի է»,- նշել է փոխքաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին