Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով։
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Համացանցում բազմաթիվ հայեր նաև արձագանքներ ու տեսանյութեր են հրապարակել տարածվող հրդեհից, տեղեկացնում իրենց` անվտանգ տարածքում լինել-չլինելու մասին։ Արագ տարածվող հրդեհը նաև հայաշատ բնակավայրերում է՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։