Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով

09 Հունվար, 2025 16:45
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա  համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 8-ի դրությամբ բարձր է մնում 22 սանտիմետրով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2025 թվականի հունվարի 8-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 38 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 16 սանտիմետր նիշի դիմաց։

Այս տարվա առաջին ութ օրվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 434 հազար խմ ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջրության փուլում։ 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին