Կարևոր իրադարձություններ

Բերման են ենթարկվել «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի

09 Հունվար, 2025 23:28
Բերման են ենթարկվել «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

 

Լրահոս

Դիտել ավելին