Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների դադարեցումը Հայաստանին սպառնում է պարենի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80% կրճատմամբ: Երևանի ձգտումը դեպի Եվրոպական միություն համեմատելի է «Տիտանիկի» տոմս գնելու հետ:
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ազատություն:
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծի քննարկման մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ»,-փոխվարչապետի խոսքերն է մեջբերում rbc.ru-ն: