Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին:
«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,-թվիթերյան էջում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Լիբանանի խորհրդարանն ընտրության երկրորդ փուլում 99 ձայնով պաշտպանել է բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի թեկնածությունը նախագահի պաշտոնում: