Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել: Այս մասին հայտնում է AliQ Media-ն:
Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա էր մահացել։
Տատիկը տանը մենակ էր եղել երեխաների հետ: Առավոտյան որոշել է վառել վառարանը, բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ու հրդեհ է բռնկվել։ Տունը փայտից է եղել։ Մեկուկեսից մինչև ութ տարեկան հինգ երեխա այդ պահին քնած է եղել, տունն ակնթարթորեն հրդեհվել է, և նրանց փրկել չի հաջողվել: