Հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2024թ. դեկտեմբերի 29-ին ժամը 14։40-ի սահմաններում 6-րդ մասնաշենքի 648 խցում պահվող կալանավորված անձ 27-ամյա Ռոման Քալաշյանը հերթապահ բուժակի մոտ ընդունելության ավարտից հետո խուց ուղեկցելու ժամանակ հրել է հեռախոսազանգ կատարելուց հետո զբոսահրապարակ գնացող կալանավորված անձ 34-ամյա Վիտալի Ուսոյանին։
Նրանք սկսել են քաշքշել միմյանց և միջադեպի հետագա զարգացումը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Ռ․ Քալաշյանը և Վ․ Ուսոյանը ենթարկվել են մարմնական զննության, ինչի արդյունքում Վ.Ուսոյանի շրթունքի հատվածում հայտնաբերվել է մարմնական վնասվածք: