«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի նորանշանակ տեղակալ Խաչատուր Մկրտչյանին։ Նա հիմնականում համակարգելու է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրերը, անհրաժեշտության դեպքում կաջակցի նաև այլ աշխատանքների իրականացմանը։
Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից:
Արմեն Զոհրաբյանը, ներկայացնելով Խաչատուր Մկրտչյանին, մասնավորապես, նշել է, որ նա շինարարության բնագավառում ունի բազմամյա փորձ, և նշանակումը կատարվել է՝ հիմք ընդունելով այդ փաստը։ Հիմնադրամի ղեկավարը նշել է նաև, որ Մկրտչյանն իր փորձը, գիտելիքները կներդնի՝ ճանապարհային ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։