Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը

09 Հունվար, 2025 17:52
Ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը

Մինչ արդիականացումն այս համակարգը սահմանափակում էր Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ քաղաքացիների կողմից պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորությունը: Բացի օգտագործողի համար նոր, ավելի նախընտրելի ինտերֆեյս և ֆունկցիոնալություն ունենալուց նոր կայքը հնարավորություն է տալիս նույնականացնել նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ընդ որում՝ նախկինում գործող նույնականացման տեսակները ևս գործում են:

Ներկայում առցանց եղանակով գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը նախ պետք է գրանցվի համակարգում՝ օգտագործելով ՀՀ նույնականացման քարտը կամ անցնելով առցանց գրանցման գործընթաց, և լրացնի իր անձնական ու բանկային տվյալները:

Անհրաժեշտ տվյալները տրամադրելուց և հաշվի «ակտիվ» կարգավիճակ ստանալուց հետո ներդրողը կկարողանա շարունակել գանձապետական պարտատոմսերի ձեռքբերման գործընթացը։

Նոր հարթակը նպաստում է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը՝ ներդրողներին առաջարկելով ժամանակակից և հուսալի լուծումներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին