Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

09 Հունվար, 2025 20:52
Վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Հունվարի 8-ին անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։

Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին