Հունվարի 8-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում:
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 2 ինքնաձիգ, 4 ատրճանակ, մեկը՝ ինքնաշեն, 3 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 938 փամփուշտ, սվին-դանակ, կարճեցված փողով հարթափող հրացան, երկփողանի և մեկփողանի որսորդական հրացաններ:
Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ այդ դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: