Կարևոր իրադարձություններ

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին

09 Հունվար, 2025 15:13
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին: Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը: Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը:

Ծովինար Թադևոսյանը, երախտագիտություն հայտնելով ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար, շեշտել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը համակարգի զարգացման, մարտահրավերների դիմակայության հարցերում:

 

Լրահոս

Դիտել ավելին