Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված, ողջ երկրի տարածքում պետական դրոշները իջեցվել են։
Խոնարհվել են Վրաստանի խորհրդարանի, կառավարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության շենքերի դրոշները:
Վրաստանի կառավարության որոշմամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների։ Սաբերիո գյուղում բռնկված հրդեհը 5 երեխայի կյանք է խլել։