«Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտը հաստատել է, որ «Քենեթ» հրդեհի գործը այժմ հետաքննվում է որպես հրկիզման գործ, իսկ մեկ մարդ արդեն կալանավորվել է»,- գրում են ամերիկյան զլմ-ները:
Հաղորդվում է, որ կասկածյալին ձերբակալելու հարցում օգնել են տեղի բնակիչները: Լոս Անջելեսի շրջանային դատախազ Նաթան Հոխմանի խոսքով՝ կասկածյալին մեղավոր ճանաչելու դեպքում նրա համար պատժաչափը կարող է հասնել ընդհուպ ցմահ ազատազրկման:
Հրդեհներն արդեն ճանաչվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը: