Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը ողջունել է ՀՀ կառավարության որոշումը ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:
«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին:
Նրանք, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի առաջին նիստի ժամանակ քննարկվեց և ընդունվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։