Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 11, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 8, բնակարանային գողության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 10 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։