Կարևոր իրադարձություններ

Քիշնևի օդանավակայանից մարդկանց տարհանել են

10 Հունվար, 2025 13:22
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տարհանել են

Քիշնևի օդանավակայանից ուղևորներն ուանձնկազմը տարհանվել են, իսկ պատճառը դարձել է ահազանգը՝ կապված հրդեհային ազդանշանի միացման հետ:

Իսկ ավելի ուշ պարզվել է, ահզանգը կեղծ է եղել։

«Աառավոտյան, երբ 112 ծառայությունը ծանուցում է ստացել օդանավակայանում հրդեհի ահազանգի մասին, մի քանի հրշեջ մեքենա է ժամանել  Քիշնևի օդանավակայան: Այնտեղ գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են:

Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի  առիթով հետաքննություն է անցկացվել և հրդեհի բռնկման օջախը չի հայտնաբերվել»,- ասվում է ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Մոլդովայի Առաջին հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել է տարհանման մասին՝ կապված ռումբի սպառնալիքի հետ։

Քիշնևի օդանավակայանում նախկինում էլ եղել են նման ահազանգեր, սակայն պարզվել է, որ դրանք կեղծ են։

 

Լրահոս

Դիտել ավելին