Դերասան Մել Գիբսոնի 14,5 մլն դոլար արժողությամբ Մալիբուում գտնվող առանձնատունն այրվել է Կալիֆոռնիայում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհներից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 69-ամյա դերասանը պատմել է, որ հուսահատված է կատարվածից հետո:
«Ես այնտեղ շատ անձնական իրեր ունեի, սակայն այդ ամենը նյութական է և ես երջանիկ եմ, որ մարդկային կորուստներ չունեմ, բոլորը ողջ-առողջ են»,- նշել է դերասանը։