Այսօր՝ հունվարի 10-ին, մոպեդի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մոպեդը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Mazda»-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մոպեդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mazda»-ին ու կողաշրջվել: