Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը կժամանի Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրությունից․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2025 թվականի հունվարի 12-15-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: