Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։
«Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Իսկ դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն պայմանավորվածությունները պետք է լինեն այնպիսին, որ դրանք չխախտվեն։