Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով գտնվում է ԱՄՆ-ում, «Ինստագրամում» անդրադարձել է տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին:
«Մենք ԱՄՆ կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, բայց օդի աղտոտվածությունը և մնացածը սարսափելի են, դժվար է շնչել, խեղդում է, բայց հասկանում եմ, որ ես ու իմ նման լիքը մարդ հրաշքի արդյունքում է փրկվել:
Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ երբևէ տեղի է ունեցել: Թողած հետևանքները ևս: Ոչ մի ինֆրաստրուկտուրա չի աշխատում: Քամին դադարել է, ինչը հրշեջներին ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն է տալիս»,- ասել է Հրաչ Մուրադյանը: