Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկությունը և քաղաքական կամքը, ճեպազրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին Թրամփի հայտարարությունները։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և Դոնալդ Թրամփի հետ շփումների համար:
Դրա համար ոչ մի նախապայման չի պահանջվում: Պետք է փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք՝ երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար», - հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում: