ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստության մասին։
Հունվարի 9-ին Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Թրամփը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն ունի հանդիպել։
«Նա ցանկանում է հանդիպել, և մենք պատրաստվում ենք այս հանդիպմանը»,-նշել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Պուտինը հրապարակավ հայտարարել է իր ցանկության մասին, և որ ամեն ինչ պետք է անել՝ վերջ տալու համար ուկրաինական հակամարտությանը։
Այս հաղորդագրությունը տարածվել է Fox News հեռուստաալիքի միջոցով։