Ճապոնիան ընդլայնել է իր հակառուսական պատժամիջոցների ցուցակը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ներառելով 11 ֆիզիկական, 29 իրավաբանական անձ և երեք բանկ, ասվում է երկրի կառավարության տեղեկագրում։
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվում «Ալռոսա»-ի գործադիր տնօրեն Պավել Մարինիչևի, TsMRBank-ի փոխնախագահ Դմիտրի Նիկուլինի, «Տենոլոգիա» ՍՊԸի սեփականատեր Ալեքսեյ Բուդնևի, «ՊՍՎ Տեխնոլոգիաներ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Պետրովի և «Ռոստեխ» պետական կորպորացիայի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովի նկատմամբ։
Պատժամիջոցների են ենթարկվել նաև TsMRBank-ը, JSC RFK-Bank-ը և JSC Timer Bank-ը:
Ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այս տարվա փետրվարի 9-ից։