Կարևոր իրադարձություններ

Ուզում ենք, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Ֆիդան

10 Հունվար, 2025 13:14
Ուզում ենք, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի։

Նա նշել է, որ Ղարաբաղի «օկուպացիայի» ավարտից հետո տարածաշրջանում բացվել է պատմական հնարավորությունների պատուհան, որը կարող է հանգեցնել կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման։

Ֆիդանը նաև հավելել է, որ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ այս գործընթացում։

Նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, նշելով, որ երկիրը չի վարում դատարկ արտաքին քաղաքականություն և պատրաստվում է ամրապնդել հարաբերությունները Թյուրքական պետությունների կազմակերպության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին