Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանում արական սեռի դպրոցականների շրջանում գրանցվել է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ (11, 13 և 15 տարեկանների շրջանում, համապատասխանաբար, 31%, 27% և 25%)։
Դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման վարքագիծ. HBSC հետազոտության հիմնական արդյունքները:
Հայաստանում դպրոցականների վարքագծի անհանգստացնող միտումներ՝ քաղցրավենիքի, գազավորված ըմպելիքների օգտագործման աճ և ֆիզիկական ակտիվության նվազում:
Դպրոցահասակ երեխաների առողջության պահպանման վարքագիծը հանրային առողջության ոլորտում ունի առանցքային նշանակություն, քանի որ հենց այս տարիիքում են ձևավորվում այն սովորույթներն ու կենսակերպը, որոնք ապագայում էական ազդեցություն կարող են ունենալ նրանց առողջության և կյանքի որակի վրա: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, բալանսավորված սննդակարգը և առողջ քաշի պահպանումը առողջ ապրելակերպի հիմքն են և նպաստում առողջության պահպանմանն ու երկարակեցությանը։
Դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման վարքագծի, դրա վրա տարբեր սոցիալական գործոնների ազդեցության գնահատման նպատակով ԱՀԿ-ի կողմից չորս տարին մեկ, 11, 13 և 15 տարեկան երեխաների շրջանում իրականացվում է «Health behavior in school-aged children» (HBSC) անվան տակ լայնածավալ հետազոտոթյուն։ Վերջին հետազոտությունը տեղի է ունեցել 2021-2022թթ.-ին Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կանադայի 44 երկրներում:
Երկրների մեծամասնությունում, ինչպես նաև բոլոր տարիքային խմբերում, ՉԻՖԱ և ԲԻՖԱ մակարդակները զգալիորեն ավելի ցածր են եղել աղջիկների շրջանում՝ համեմատած տղաների հետ։ Ընդհանուր առմամբ, ՉԻՖԱ և ԲԻՖԱ մակարդակները տարիքի հետ նվազել են։ Տղաների շրջանում ՉԻՖԱ-ն ամենացածր մակարդակը (<15%) գրանցվել է Դանիայում, Իտալիայում և Լիտվայում։
ՉԻՖԱ և, հատկապես ԲԻՖԱ մակարդակները կախված էին երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակից։ Բոլոր երկրներում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում երեխաների ՉԻՖԱ և ԲԻՖԱ մակարդակները զգալի ավելի ցածր էին: Վերջինս ընդգծում է սոցիալական անհավասարության ազդեցությունը երեխաների առողջության պահպանման վարքագծի վրա։ Միևնույն ժամանակ, ցածր ֆիզիկական ակտիվությունը կարող է նպաստել քաշի ավելացմանը և դրա հետ կապված առողջական խնդիրների զարգացմանը:
ՀՀ 11 տարեկան աղջիկների և տղաների շրջանում ԲԻՖԱ մակարդակը կազմել է, համապատասխանաբար 24% և 30%։ 13 և 15 տարեկան աղջիկների և տղաների մոտ ցուցանիշի մակարդակը կազմեց 17% և 25%; 11% և 18%: Ընտանիքի ապահովման մակարդակից կախված, ԲԻՖԱ մակարդակները երախաների շրջանում զգալի տարբերվել են։ Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքների աղջիկների ԲԻՖԱ մակարդակը կազմել է 36%, իսկ բարձր կարգավիճակ ունեցող ընտանիքներում՝ 55%; տղաների մոտ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար, 67% և 76%։
HBSC հետազոտության տվյալների համաձայն, քաղցրավենիքի ամենօրյա օգտագործման միջին ցուցանիշները կազմել են՝ 28% աղջիկների և 23% տղաների շրջանում
Հայաստանում քաղցրավենիքի օգտագործման մակարդակը 44 երկրների շարքում ամենաբարձրն է, ընդ որում՝ ցուցանիշների մակարդակը տարիքի հետ բարձրանում է: Ուսումնասիրված երեք տարիքային խմբերում արձանագրված տվյալներն են՝ 11 տարեկանների շրջանում քաղցրավենիք ամեն օր օգտագործել է աղջիկների 47%-ը և տղաների 42%-ը, 13 տարեկանների շրջանում՝ համապատասխանաբար, 56% և 49%, իսկ 15 տարեկանների շրջանում՝ 64% և 56%:
Այս տվյալները խիստ մտահոգիչ են, քանի որ քաղցրավենիքի չափազանց մեծ օգտագործումը կարող է ունենալ առողջական լուրջ հետևանքներ՝ ներառյալ ավելորդ քաշի, շաքարային դիաբետի և այլ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկերի աճ»:
Հայաստանում քաղցր գազավորված ըմպելիքների օրական օգտագործման ցուցանիշները նույնպես զգալիորեն գերազանցում են 44 երկրներում արձանագրված միջին արժեքները (աղջիկների շրջանում՝ 14%, տղաների՝ 16%): Մեր երկրում 11 տարեկանների շրջանում նշված ըմպելիքները օրական օգտագործել է աղջիկների 24%-ը և տղաների 26%-ը, 13 տարեկանների դեպքում՝ համապատասխանաբար, 24% և 28%-ը, իսկ 15 տարեկանների շրջանում՝ 22% և 32%-ը:
Ավելորդ քաշ և ճարպակալում
HBSC հետազոտության արդյունքների համաձայն՝ դպրոցահասակ երեխաների ավելի քան մեկ հինգերորդ մասը (22%) դասակարգվել է որպես ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող: Ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը զգալիորեն տատանվում էր երկրների միջև: Տարածվածության առավելագույն տարբերությունը գնարնցվել է 11 տարեկան երեխաների շրջանում. տղաների մոտ ցուցանիշները տատանվել են Նիդերլանդներում 16%-ից մինչև Հյուսիսային Մակեդոնիայում 50%-ը, իսկ աղջիկների դեպքում՝ Ղրղզստանում 10%-ից մինչև Մալթայում 34%-ը:
Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի/ճարպակալման հանդիպման հաճախականությոնը ավելի բարձր էր տղաների շրջանում (27%), աղջիկների համեմատ (17%): Երկրների մեծամասնությունում սեռերի միջև տարբերությունները նկատվում էին բոլոր տարիքային խմբերում: Ավելորդ քաշի/ճարպակալման տարածվածությունը նվազում էր տարիքի հետ՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ:
Ապահով ընտանիքներում բնակվող պատանիները ավելի հազվադեպ էին ունենում ավելորդ քաշ և ճարպակալում: Այս օրինաչափությունը դիտարկվել է ավելի քան 50% երկրներում տղաների շրջանում, իսկ աղջիկների շրջանում՝ երկու երրորդում:
Հայաստանում ավելորդ քաշի/ճարպակալման խնդիր ունեցող երեխաների համամասնությունը աղջիկների և տղաների շրջանում երեք տարիքային խմբերում կազմել է հետևյալը. 11 տարեկաններ՝ 17% և 31%, 13 տարեկաններ՝ 15% և 27%, 15 տարեկաններ՝ 12% և 25%: Ավելորդ քաշի/ճարպակալման խնդիր ունեցող երեխաների տեսակարար կշիռը կախված չի եղել ընտանիքի բարեկեցության մակարդակից:
Քաշի պակաս
Պատանիների 5%-ը դասակարգվել է որպես անբավարար քաշ ունեցող, ընդ որում, ցուցանիշները, թե տղաների, թե աղջիկների մոտ, սովորաբար եղել են ամենաբարձրը 11 տարեկանների շրջանում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել է 13 տարեկան տղաների (10%) և աղջիկների (13%) շրջանում Տաջիկստանում, իսկ ամենացածրը՝ 15 տարեկան աղջիկների շրջանում Մալթայում (1%-ից պակաս): Քաշի պակասի տարածվածությունը նվազում էր տարիքի հետ:
Սոցիալ-տնտեսական տարբերություններ արձանագրվել են աղջիկների և տղաների շրջանում ութ երկրներում, ընդ որում քաշի պակասը ավելի հաճախ էր հանդիպում սոցիալապես ապահով ընտանիքների երեխաների շրջանում: Քաշի պակասի ցուցանիշներով Հայաստանը առաջին տեղն էր զբաղեցնում 11-ամյա տղաների և աղջիկների շրջանում (համապատասխանաբար, 12% և 10%) և երրորդ տեղը 15-ամյա երեխաների խմբում (համապատասխանաբար, 6% և 7%): 13 տարեկանների խմբում քաշի պակաս ունեցող տղաները և աղջիկները կազմում էին 8% և 7% (6-րդ տեղ): Սոցիալապես ապահով ընտանիքների աղջիկների շրջանում քաշի պակասը նկատվել է 12%-ի դեպքում՝ 9%-ի դիմաց, մինչդեռ տղաների խմբում տարբերությունն աննշան էր: Ելնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ.Հայաստանի դպրոցահասակ երեխաների շրջանում գրանցվում է ցածր ֆիիզիկական ակտիվություն, հատկապես աղջիկների մոտ: ֆիզիկական ակտիվությունը նվազում է տարիքի հետ և կախված է ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից:ՀՀ դպրոցականների շուրջ կեսը, իսկ 15 տարեկանների կեսից ավելին, ամեն օր չի նախաճաշում, անբավարար է նաև նրանց կողմից մրգերի և բանջարեղենի ամենօրյա օգտագործումը: Միաժամանակ, ամենօրյա քաղցրավենիքի օգտագործման հաճախանությամբ Հայաստանը առաջատարն է: Ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների շրջանում զգալիորեն ցածր էր ամենօրյա մրգերի և բանջարեղենի օգտագործման, ինչպես նաև ամենօրյա նախաճաշելու մակարդակը:ՀՀ արական սեռի դպրոցականների շրջանում գրանցվել է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակ (11, 13 և 15 տարեկանների շրջանում, համապատասխանաբար, 31%, 27% և 25%):Քաշի պակասի տարածվածության ցուցանիշները Հայաստանում գերազանցում են երկրների համար հաշվարկված միջին արժեքը, իսկ 11 տարեկան երեխաների ցուցանիշներով մեր երկիրը առաջատարն է»: