Կարևոր իրադարձություններ

Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

08 Հունվար, 2025 16:54
Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Դեսպանն իր խոսքում նույնպես կարևորել է Քննչական կոմիտեի հետ ունեցած ակտիվ գործընկերությունը և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցության շրջանակներում կազմակերպված Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացների, վերապատրաստումների արդյունավետությանը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել իրավական փոխօգնության ոլորտում արագ արձագանքելու համար և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը միմյանց հետ համագործակցելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին