Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժից հետո 646 հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնում են Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնից։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ի առավոտյան Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառում օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, մոտ 190-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: