Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 14։40-ից, դադարեցվել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ 4 ժամ է։