Կարևոր իրադարձություններ

Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ. նախարար

08 Հունվար, 2025 16:07
Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ. նախարար

2024 թվականի աշխատանքները ամփոփելու ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։

Նա նշել է, որ, ցավոք, թուրքական կողմը կապում է այդ գործընթացը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Միրզոյանը մանրամասնել է, որ նման եզրակացության է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ, իր կարծիքով, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեին առաջին հերթին, դա կարող էր հեշտացնել և դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին