Կարևոր իրադարձություններ

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է

09 Հունվար, 2025 11:17
Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ջրային պարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։

«Հունվարի 8-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։

Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ, 54 կգ «Սիգ» տեսակի ձուկ։

Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։

Հունվարի 9-ին՝ ժամը 2։15-ի սահմաններում, Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410 կգ ապօրինի որսված «Սիգ» տեսակի ձուկը, դիմել են փախուստի։

Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին