Պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է : 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած գանգուղեղային ծանր վիրավորումից հետո, երբ ավարտվեց կյանքի ու մահվան պայքարը, Արմենը ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև ընդհանրապես խոսել չէր կարողանում:
Այսօր այդ խնդիրների մեծ մասն անցյալում է, բայց մեր մասնագետները շարունակում են աշխատել Արմենի հետ:
Ի դեպ, վերականգնողական բուժումը միայն կինեզոթերապիան չէ:
Մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի բաղադրիչ է նաև լոգոպեդի գործառույթը, ինչը շատ կարևոր է: