Վաշինգտոնում կիրակի օրը արտակարգ դրություն է հայտարարվել մոտալուտ ձնաբքի պատճառով:
Այս մասին ասված է քաղաքապետ Մյուրիել Բոուսերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Մեքենաների բոլոր սեփականատերերին հանձնարարվել է դրանք կայանել այնպես, որպեսզի չխանգարեն շտապ օգնության ծառայություններին, հակառակ դեպքում կտարհանվեն:
Ձյան տեղումների պատճառով ԱՄՆ 12 նահանգներում հոսանքազրկումներ են սպասվում։ Միաժամանակ երկրի հարավում կդիտվի ուժգին ամպրոպ։
Մինչ այս, Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձյան տեղումների պատճառով չեղարկվել է ավելի քան հարյուր չվերթ։
Ստեղծված իրավիճակում քաղաքացիները սկսել են մեծ քանակությամբ հացաբուլկեղեն, ջուր, միս-մսամթերք և կենցաղային ապրանքներ ձեռք բերել: