Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով՝ մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։
Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը. 36-ամյա տղամարդը Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները՝ Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: