Կարևոր իրադարձություններ

20-ամյա կինը փորձել է նետվել կամրջից

07 Հունվար, 2025 16:30
20-ամյա կինը փորձել է նետվել կամրջից

Հունվարի 7-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի կին հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ցած նետվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարար-հոգեբանը, պարեկները, բժիշկները և 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ.-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:

Փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվել է համոզել կնոջը, ում այնուհետ դուրս են բերել անվտանգ վայր, տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ կինը փորձել էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ երեխա է ունեցել, և նորածինը մահացած է ծնվել:

 

Լրահոս

Դիտել ավելին