Կարևոր իրադարձություններ

Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից

07 Հունվար, 2025 16:45
Հեղինակ՝ Տարոն Գևորգյան
Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից։ 

Երևանի քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ նա այլևս լրատվության վարչության պետը չէ:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում նշված է, որ Օֆելյա Սիմոնյանը նշանակվել է լրատվության վարչության պետի պարտականությունները կատարող։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ ու հարազատներ, անցյայ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։

Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել, երևի դուք կասեք։

Ներողություն, եթե ոչ միշտ է հաջողվել ավելի արագ արձագանքել, քանի որ ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն' առանձին դեպքերում ավելի արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե' ձեզանից ոմանց հետ նույն հարկի տակ։ Այս պահին դեռ չկա կոնկրետ որոշում իմ հետագա աշխատանքի մասին։ Կան հնարավոր տարբերակներ, բայց դեռ որոշում չեմ ընդունել։ Կդիտարկեմ հնարավոր առաջարկներ, հասկանալու, թե որն է ինձ ամենաընդունելին։

Շնորհակալ եմ բոլորին, ու առաջնահերթ' լրատվության վարչության իմ ընկերներին։

Սիրով' Տ.Գևորգյան»։

 

Լրահոս

Դիտել ավելին