Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը՝ վիրավորվել են։ Այս մասին հսյտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 6.8 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Տիբեթի Ինքնավար Մարզի Շիգացի շրջանի Տինգրի կոմսությունում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով գտնվում են 3 քաղաք և 27 գյուղ, որտեղ բնակվում է մոտ 6,9 հազար մարդ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։