Կառավարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզում տուն կառուցելու հարցում պետությունը սատար է կանգնում։
Քո նոր տունը կարող է լինել Սևանա լճի երկայնքով ձգվող ՀՀ ամենամեծ մարզում, ուր առկա են աշխատանքային հնարավորություններ տուրիզմի, անասնապահության, ձկնաբուծության, սննդի արտադրության և մի շարք այլ ոլորտներում։