Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը գործի է անցել

25 Դեկտեմբեր, 2024 08:35
«Հրապարակ». Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը գործի է անցել
«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է հրավիրել։ Չնայած ՔՊ-ականները մերժել են հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն ԱԺ կանոնակարգով՝ իրավունքի ուժով, այն համարվում է ստեղծված, պարզապես կազմը չի ձեւավորվել։

ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել այդ հանձնաժողովը եւ սեփական թիմով նիստեր գումարե՝ պատկան գերատեսչություններից պատասխանատուներ հրավիրել, փորձել լուծում տալ արցախցիների խնդիրներին։

Անդրանիկ նիստում որոշել են ենթահանձնախմբեր կամ ենթախմբեր ձեւավորել, պատասխանատուներ նշանակել՝ նաեւ քաղաքացիության, բնակարանային հարցերի գծով, քաղաքական, որը կզբաղվի Արցախի հարցը որպես բանակցային առարկա առաջ մղելու քարոզչությամբ։

Նիստին մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, «Ազատ հայրենիքից» Աշոտ Դանիելյանը եւ Արցախի սոցապնախարարը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին